
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. 84 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացի՝ մեկ հասցեում. «Փաստինֆո»

Երևանի Մալաթիա -Սեբաստիա համայնքի Իսակովի 27 հասցեում գրանցված է ընտրելու իրավունք ունեցող 84 քաղաքացի, այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:
«Այս տեղեկությունը հաստատվում է նա ԿԸՀ ընտրողների պետական ռեգիստրում առկա ընտրողների ցուցակով, որը ներկայացնում ենք ստորև։ Քաղաքացիներն ընտրելու են թիվ 7 ընտրատեղամասում»,-գրել է լրատվամիջոցը և հրապարակել ցուցակն ամբողջությամբ։