ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իտալական ինքնաթիռի կործանման կադրերը

Թուրինի մերձակայքում ուսումնամարզական թռիչքի ժամանակ կործանվել է իտալական Frecce Tricolori aerobatic թիմի ինքնաթիռը. հայտնում է La Stampa թերթը։ 

Աղբյուրի փոխանցմամբ՝ սա թռիչք է եղել սեպտեմբերի 17-ին նախատեսված ավիաշոուից առաջ։ Ինքնաթիռը կորցրել է բարձրությունը, առանձնացել է խմբից, ընկել է թռիչքուղու վրա՝ օդանավակայանի մոտ և բռնկվել։ Օդաչուին հաջողվել է նետվել: 

ANSA գործակալության տվյալներով՝ կան տուժածներ, սակայն նրանց վիճակի մասին դեռ տեղեկություններ չկան։

Քաղաքականություն

Պատահարներ