ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ՝ երկհարկանի առևտրի կենտրոնում. ՌԴ

ՌԴ-ի Սանկտ Պետերբուրգի Ֆրունզենսկի շրջանում հրդեհ է բռնկվել երկհարկանի առևտրի կենտրոնում: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ քաղաքային վարչությունը: Գերատեսչության տվյալներով ՝ հրդեհի մակերեսը կազմում է 1000 քմ: Տեղեկատվությունը փոխանցում է Kommersant.ru-ն:

 

Հրդեհի վերացման աշխատանքներում ներգրավված է եղել 62 մարդ եւ 18 միավոր տեխնիկա: Հրդեհի պատճառները ներկայումս չեն նշվում:

 

«Фонтанка» պարբերականի տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է առևտրի կենտրոնի շենքում գտնվող ռեստորանի տարածքում: «Рен-ТВ»-ի աղբյուրները պնդում են, որ այս պահին հրդեհի տարածքն արդեն ավելացել է՝ հասնելով 3600 քմ-ի, սակայն այդ տեղեկության պաշտոնական հաստատում չկա:

 

Քաղաքականություն

Պատահարներ