ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեկ բնակարանում 87 օտարերկրացի է գրանցված, որոնք ընտրելու իրավունք ունեն. Սոնա Աղեկյան
Մեկ բնակարանում 87 օտարերկրացի է գրանցված, որոնք ընտրելու իրավունք ունեն: Այս մասին գրում է Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը:
«Նիկո'լ Փաշինյան, դու ամեն ինչ արեցիր, որ անհայտ ծագմամբ օտարերկրացիները դառնան քո ընտրողը ու մեր Հայրենիքը դարձնեն թուրքական վիլայեթ։
Առաջարկում եմ գնալ և տեղում ստուգել, օրինակ Ջամալուդին Շուանպանդիի Կատիպգաջիևը, Իմրան Ախյատի Խոզաևը և ևս 87 օտարերկրացիներ, որ գրանցված են ընդամենը 74 քմ-ի վրա, որ հայերեն գրել կարդալ չգիտեն, ո՞նց են իրացնելու ՀՀ-ում ընտրելու իրենց իրավունքը։ Ու սա ընդամենը մեկ դեպք` բազում նման դեպքերից։
Հրավիրում ենք պատկան կառույցների, դիտորդների ուշադրությունը և պահանջում, որ հայերենին տիրապետող օտարերկրացիները հայության ճակատագիրը որոշելու իրավունք չունենան»,- գրել է Աղեկյանը` գրառմանը կից հրապարակելով տեսանյութ։
Մանրամասները` տեսանյութում: