ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է սկսվել Լիբիայում 11 000 մարդու կյանք խլած ջրհեղեղը. կա ավելի քան 20 հազար անհետ կորած

Համացանցում հայտնվել են Լիբիայում ջրհեղեղի սկզբի կադրերը:

Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած տարերային աղետի հետևանքով զոհվել է ավելի քան 11 հազար մարդ, ավելի քան 20 հազարը համարվում է անհետ կորած։ծ

 

Ինչպես հայտնել էինք՝ Լիբիայի ծովափնյա Դերնա քաղաքում հեղեղումների զոհերի թիվը հասել է 11 300-ի,  ևս 10 100 մարդ անհետ կորած է։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։

 

Լիբիայի այլ հատվածներում «Դանիել» փոթորկի զոհ է դարձել 170 մարդ։ Դերնայի քաղաքապետի գնահատմամբ՝ զոհերի թիվը դեռ կարող է հասնել 18 000-ից 20 000-ի։

 

ՄԱԿ-ի համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հայտնել է, որ հազարավոր մահերից կարելի էր խուսափել, եթե Լիբիայում լինեին ահազանգման նորմալ գործող համակարգեր, և մարդիկ տարհանվեին։ ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ տուժած շրջանների բնակչության համար հաջորդ սպառնալիքը հիվանդություններն են, որոնք կարող են առաջանալ աղտոտված ջրի պատճառով։

Պատահարներ