ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալեն Սիմոնյանը՝ երթին մեծ թվով ոստիկանների և մարզերից քաղաքացիների ներգրավելու մասին
ՔՊ-ի կազմակերպած երթից առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչով է պայմանավորված մեծ թվով ոստիկանների կենտրոնացումը, իշխանության վախերո՞վ:
Հարցին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը չի բացառել «սադրանքները»։
«Գիտեք ինչ, սադրանքներ, արտաքին թշնամու կողմից, արտաքին հակառակորդի կողմից որևիցե քայլ երբևիցե չենք բացառում։ Մենք էնպիսի բաներ ենք տեսել մեր պատմության մեջ, որ ո՞նց կարելի է բացառել, առավել ևս, որ ողջ իշխանությունը մի տեղում է գտնվում, բնական է, շատ կարևոր է, որ անվտանգությունն ապահովված լինի»,- պատասխանել է Սիմոնյանը։
Լրագրողները խնդրել են հստակեցնել՝ կոնկրետ ի՞նչ թշնամու նկատի ունի Սիմոնյանը։
«Հետաքրքիր հարցեր եք տալիս։ Ներսում էլ կարող է թշնամի լինել, որը, հնարավոր է, ինչ-որ բան փորձի անել»,- ասել է նա։
ԱԺ նախագահին հարց են տվել նաև երթին և հանրահավաքին մարզերից մեծ թվով քաղաքացիների հոսքի մասին, ինչին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը հորդորել է շրջել և հարցնել ներկաներին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձեզ սպասվում է ասֆալտի հարուստ դիետա, էնքա՜ն բորդյուր կլիզեք. Փաշինյան
«Կրակելու, Երևանը արյունով վերցնելու մասին խոսողներին խորհուրդ եմ տալիս վերանայել բառապաշարն ու սեփական բախտը փորձել։ Սա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու և ԼՂ հայերի էթնիկ զտման մասին
Մենք պայմանավորվել ենք, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը` 29 800...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի իշխանությունները որոշել են թույլ տալ Ասկերանով ռուսական բեռների մուտքը. Արցախի տեղեկատվական շտաբ
Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի ղեկավարությունն ինքը կրակի վրա յուղ է լցնում. Լավրովը՝ Արցախում իրավիճակի մասին
Հայաստանի ղեկավարությունն ինքը կրակի վրա յուղ է լցնում: Այս մասին Նյու Յուրքում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել...