«Սա օգնեց լույս սփռել Ալիևի էթնիկ զտումների կանխամտածված արշավի վրա»․ Փալոնը՝ Մենենդեսի նախաձեռնած լսումների մասին
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը շնորհակալություն է հայտնել սենատոր Բոբ Մենենդեսին, իր ձևակերպմամբ, «Արցախում շարունակվող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ այս չափազանց կարևոր լսումներն անցկացնելու համար»։ Այս մասին նա գրել է X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում։
«Սա օգնեց լույս սփռել Ալիևի էթնիկ զտումների կանխամտածված արշավի վրա, որը շարունակվում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակմամբ»,- գրել է կոնգրեսականը:
Հիշեցնենք՝ երեկ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մեկնարկել էին լսումներ՝ գնահատելու Արցախում ճգնաժամը: Լսումների մեկնարկին հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հիշեցրեց, որ արդեն ամիսներ շարունակ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցք մուտքը` թույլ չտալով Հայաստանից մարդասիրական օգնություն անգամ հասցնել Արցախի հայերին, որոնք սովամահ են լինում:
Նմանատիպ հոդվածներ
Լարվածությունը Լեռնային Ղարաբաղում աճում է, ՌԴ-ն զսպվածության կոչ է անում. Պեսկով
Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում աճող լարվածությամբ և զսպվածության կոչ է անում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախա...
Առաջիկայում «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները կսկսենք. թուրք նախարար
«Առաջիկա ամիսներին թուրքական կողմը ձեռնամուխ կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին»: Այս մասին, թուրքական լրա...
Կպաշտպանի՞ Ռուսաստանը Հայաստանին նրա վրա հարձակման դեպքում. ինչ է պատասխանել Պեսկովը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև հարցին, թե Ռուս...
Զախարովան՝ դեպի Արցախ մարդասիրական բեռնափոխադրումների վերսկսմանը ՌԴ ներգրավվածության մասին
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է 2 ճանապարհներով «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բեռների անցու...