Ռազմական

Մեծ Բրիտանիայում «Վագներ» կազմակերպությունը ներառել են ահաբեկչական կազմակերպությունների ցանկում

Մեծ Բրիտանիայում «Վագներ» կազմակերպությունը ներառել են ահաբեկչական կազմակերպությունների ցանկում

Բրիտանական իշխանությունները ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպությունը ներառել են ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ 

 

«Վարձկանների ռուսական «Վագների խումբը» կազմակերպությունն ահաբեկչական է ճանաչվել սեպտեմբերի 15-ին` սեպտեմբերի 6-ին համապատասխան հրամանագիրը խորհրդարանի քննարկմանը ներկայացնելուց հետո։ Հրամանագիրն անհապաղ է ուժի մեջ մտնում»,– ասված է հայտարարությունում։

 

Նշվում է, որ «Վագների խմբի» անդամ լինելը կամ դրան ակտիվ աջակցելը մեծ Բրիտանիայում քրեական հանցագործություն կդառնա, իսկ անձին կսպառնա մինչև 14 տարվա ազատազրկում, որը կարող է նշանակվել տուգանքի հետ մեկտեղ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250