Ուկրաինայի հետախուզությունը հայտարարել է Սևաստոպոլում ռուսական նավերի և սուզանավի ոչնչացման մասին
«Վերականգնման ենթական չէ»: Ուկրաինայի հետախուզությունը հայտարարել է Սևաստոպոլում ռուսական նավերի և սուզանավի ոչնչացման մասին: Տեղեկությունը հաղորդում է BBC-ին` հղում անելով Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Յուսովին:
Ըստ մոնիտորինգի տվյալների` հրթիռային հարձակման հետևանքով զգալիորեն վնասվել են «Մինսկ» խոշոր դեսանտային նավը և «Դոնի Ռոստով» սուզանավը:
«Սա զգալի վնաս է, և մենք այժմ կարող ենք ասել, որ մեծ հավանականությամբ այն չի կարող վերականգնվել», - ասել է Յուսովը ուկրաինական հեռուստատեսության եթերում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի լույս 13-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Սևաստոպոլում գտնվող նավավերանորոգման գործարանին։
Հավելենք, որ այսօր ռազմածովային անօդաչու սարքերը կրկին գրոհել են ռուսական ռազմանավը: Հինգ անօդաչու նավակ փորձել են գրոհել Սևծովյան նավատորմի «Սերգեյ Կոտով» պարեկային նավի վրա, սակայն ոչնչացվել են:
Թելեգրամյան ալիքներում հրապարակվել է Սևաստոպոլում խոցված «Մինսկ» դեսանտային նավի լուսանկարը:
[b36418536c3b59904d7bea511c907bee.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 14-ին` ժամը 13։4...
Գիշերը Ադրբեջանը Մարտակերտ շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք
Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները Մարտակերտի շրջանում խախտել են հրադադարը` կիրառելով...
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14:35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրա...
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրութ...