18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մերձմոսկվայում 4-ամյա աղջիկը կորցրել է մատները առևտրի կենտրոնի շարժասանդուղքի վրա

Մերձմոսկվայի առևտրի կենտրոններից մեկում 4-ամյա աղջիկը կորցրել է մատները շարժասանդուղքի վրա ընկնելուց հետո:

 

Դեպքը տեղի է ունեցել Ռեուտով քաղաքում: Երեխան վազել է դեպի հակառակ ուղղությամբ շարժվող շարժասանդուղքը, ընկել և կորցրել մատները։

Մոսկվայի մարզի դատախազությունը հետաքննություն է սկսել երեխայի վնասվածքի վերաբերյալ, հաղորդում է գերատեսչությունը թելեգրամյան ալիքում։ Ողբերգության պահը ֆիքսվել է տեսանյութում։

Քաղաքականություն

Պատահարներ