ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանկապարտեզը լուծարել են, իսկ տարածքում սրճարան բացել. Վարդապետյանը ներկայացնում է
ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տեղեկատվություն է տրամադրել 2 ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին` նշելով առաջին ուղղությունը պետական շահերի պաշտպանության հայցերն են և այս պահին դրությամբ Քանաքեռ- Զեյթյուն շրջանի մանկապարտեզների թիվ 132, 147, 159, 199, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 304 մսուր մանկապարտեզի օտարման կապակցությամբ գլխավոր պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացրել դատարան:
Ըստ նրա` այս նույն մանկապարտեզների օտարման կապակցությամբ նախաձեռնված են քրեական վարույթներ:
«Ես ճիշտ եմ չէ հասկանում, որ մեր օրենդրությամբ մանկապարտեզ սեփականաշնորհել չի կարելի: Ես ձեր լուծարել բառից հասկացա, որ սկզբից այդ մանկապարտեզները լուծարվել են և հետո, որպես շենք օտարվել»,- նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով վարչապետի դիտարկմանը` Վարդապետյանը նշել է, որ ամենավառ օրինակը Թամանյան 3 հասցեում գտնվող մանկապարտեզն է, որը հիմա որպես սրճարան է ծառայում:
«Այո՛, այս գործընթացի արդյունքում է, որ մենք ունենք բազմաթիվ երեխաներ, որոնք ուղղակի հնարավորություն չունեն մանկապարտեզ հաճախելու, որովհետև նույն Կենտրոն վարչական շրջանում ոտքով հասանելիություն ունեցող մանկապարտեզների թիվը խիստ կրճատվել է հենց այս գործընթացի արդյունքում: Ամենավառ օրինակը Թամանյան 3 հասցեում գտնվող մանկապարտեզն է, որը հիմա որպես սրճարան է ծառայում», -ասել է Վարդապետյանը:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված». Փաշինյան
«Իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված». հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ղարաբաղի կարգավիճակը որոշել է հենց Հայաստանը». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում՝ պանելային քննարկման ժամանակ, անդրադարձել է Լեռնայի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հոկտեմբերի 5-ին կստորագրվի՞ փաստաթուղթ. Փաշինյանը պատասխանում է
Վարչապետ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե արդյոք կստորագրվի փաստաթուղթ հոկտեմբերի 5-ին՝ Գրան...
Ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքը անհապաղ բացվի՝ սարսափելի հումանիտար իրավիճակը լուծելու համար. Միլլեր
Կովկասում ԱՄՆ-ի բանակցային հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, ով սեպտեմբերի 14-ին Երևանում էր, շարունակում է զբաղվել...