ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիբիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը կարող է հասնել 20 հազարի

Լիբիայի արևելյան Դերնա քաղաքում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը կարող է հասնել 18-20 հազարի, Al-Arabiya հեռուստաալիքի եթերում հայտարարել է քաղաքի քաղաքապետ Աբդելմանամ ալ-Ղաիսին։


«Մենք ակնկալում ենք շատ մեծ թվով մահեր, այն կարող է հասնել 18-20 հազարի», - ասել է Դերնայի քաղաքապետը։

 

Կարմիր մահիկի ներկայացուցիչն ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ քաղաքում ավելի քան 9 հազար մարդ անհետ կորել է։ Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) տվյալներով՝ Դերնայում առնվազն 30 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տները։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք սեպտեմբերի 10-ին «Դանիել» ցիկլոնի պատճառած հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումներ  են գրանցվել արևելյան Լիբիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Ալ-Բայդաում և Դերնայում։ Հորդառատ անձրեւների պատճառով տարածաշրջանում փակվել են օդանավակայաններն ու ծովային նավահանգիստները։ Երկրի արեւելքում գտնվող Սուս եւ Դերնա քաղաքները հայտարարվել են բնական աղետի գոտիներ։ Ջրհեղեղից տուժած շրջաններում պարետային ժամ է սահմանվել։

Պատահարներ