ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եվրահանձնաժողովի նիստին հանձնակատարներից մեկը գուլպա էր գործում

 Եվրահանձնաժողովի ղեկավարի ելույթի ժամանակ հանձնակատարներից մեկը գուլպա էր գործում: Տեղեկությունը փոխանցում է Комсомольская правда-ն: 

Ահա այսպես է անցել  Ստրասբուրգում Եվրախորհրդարանի հերթական լիագումար նիստը։ Տեսանյութը հրապարակել է ֆրանսիացի քաղաքական գործիչ Ֆլորիան Ֆիլիպոտը։

 

Նա նշել է, որ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ելույթը Միությունում աշխատանքների մասին չափազանց հոգնեցուցիչ էր, ուստի Իլվա Յոհանսոնը որոշել է զբաղվել իր գործով և վարդագույն գուլպաներ հյուսել:

 

«Եվ այսպիսի բարձր վարձատրվող մարդիկ են որոշում մեր ճակատագրերը», - գրել է Ֆիլիպոն:

Քաղաքականություն