«Նիկոլ Փաշինյանի մոտ դրսևորվել է նեղացածություն»․ Լեոնիդ Կալաշնիկովը խոսել է վարչապետի հայտարարությունների մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ դրսևորվել են նրա մեջ նախկինում «նստած» բոլոր վատագույն հատկությունները, որոնցից մեկն է նեղացածությունը։ Այս կարծիքը nsn.fm-ի եթերում հայտնել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը։
«Ամերիկյան զորավարժությունների սադրանքից հետո Փաշինյանը կարծես ձեռնամուխ է եղել ամեն օր ինչ-որ զզվելի բան ասելու։ Նրա մոտ դրսևորվել է այն ամենը, ինչ նախկինում «նստած» էր մեջը։ Ես նրան հանդիպել եմ այն ժամանակ, երբ նա վազում էր Երևանի փողոցներով, նրա շարժումը կոչվում էր «Ելք»։ Ելք ՀԱՊԿ-ից, ելք բոլոր կառույցներից... Այն ժամանակ, երբ դեռ վարչապետ չէր, նրան հարց տվեցի՝ իսկապե՞ս ցանկանում եք դուրս գալ ՀԱՊԿ-ից, Եվրասիական տնտեսական միությունից։ Նա ինձ պատասխանեց՝ ոչ, չեմ ցանկանում: Նա «ոչ» պատասխանեց ոչ միայն ինձ, այլև հրապարակավ բարձրաձայնեց այդ մասին։ Դե տեսնենք», - ասել է Կալաշնիկովը։
Նրա կարծիքով՝ Փաշինյանին չպետք է առաջնորդվի նեղացվածության զգացումով, որը մնացել է նրա մեջ: Ըստ Կալաշինկովի՝ Փաշինյանը հունից դուրս է եկել Հեռավորարևելյան ֆորումում Պուտինի ելույթից հետո:
Հիշեցնենք՝ նախօրեին Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ռուս խաղաղապահները չեն կարողացել կատարել իրենց առջև դրված խնդիրները Լեռնային Ղարաբաղում։
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկայում «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները կսկսենք. թուրք նախարար
«Առաջիկա ամիսներին թուրքական կողմը ձեռնամուխ կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին»: Այս մասին, թուրքական լրա...
Լարվածությունը Լեռնային Ղարաբաղում աճում է, ՌԴ-ն զսպվածության կոչ է անում. Պեսկով
Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում աճող լարվածությամբ և զսպվածության կոչ է անում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախա...
Կպաշտպանի՞ Ռուսաստանը Հայաստանին նրա վրա հարձակման դեպքում. ինչ է պատասխանել Պեսկովը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև հարցին, թե Ռուս...
Կարևոր է, որ Լաչինի և Աղդամի երթուղիներն անհապաղ վերաբացվեն. USAID-ի ղեկավար
Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակն արագորեն վատանում է: Այս մասին X սոցկայքի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Միջազգայ...