Մոսկվայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, նրան կոշտ դեմարշ է հայտարարվել՝ պաշտոնական նոտայի հանձնմամբ: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կոշտ դեմարշը՝ պաշտոնական նոտայի հանձնմամբ արվել է ԱՄՆ դեսպանատան առաջին և երրկրորդ քարտուղարների գործողությունների՝ դիվանագիտական կարգավիճակի հետ անհամատեղելիության վերաբերյալ։ Դեսպանատան աշխատակիցներ՝ ԱՄՆ դեսպանատան քարտուղար Ջ.Սիլինը և դեսպանատան երկրորդ քարտուղար Դ.Բերնշտեյնը պետք է 7 օրվա ընթացքում լքեն Ռուսաստանի տարածքը։
Հաղորդվում է, որ նշված անձինք ապօրինի գործունեություն են ծավալել՝ կապ պահպանելով օտարերկրյա պետության հետ գաղտնի համագործակցության մեջ մեղադրվող Ռուսաստանի քաղաքացի Շոնովի հետ, որին նյութական վարձատրության դիմաց հանձնարարություններ են տրվել, որոնք նպատակ ունեն վնաս հասցնել Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգությանը:
Նմանատիպ հոդվածներ
Լարվածությունը Լեռնային Ղարաբաղում աճում է, ՌԴ-ն զսպվածության կոչ է անում. Պեսկով
Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում աճող լարվածությամբ և զսպվածության կոչ է անում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախա...
Առաջիկայում «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները կսկսենք. թուրք նախարար
«Առաջիկա ամիսներին թուրքական կողմը ձեռնամուխ կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին»: Այս մասին, թուրքական լրա...
Կպաշտպանի՞ Ռուսաստանը Հայաստանին նրա վրա հարձակման դեպքում. ինչ է պատասխանել Պեսկովը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև հարցին, թե Ռուս...
Զախարովան՝ դեպի Արցախ մարդասիրական բեռնափոխադրումների վերսկսմանը ՌԴ ներգրավվածության մասին
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է 2 ճանապարհներով «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բեռների անցու...