ԱՄՆ-ում մի շատ լավ օրենք կա, որով արգելվում է որևէ օգնություն տրամադրել Ադրբեջանին մի քանի դեպքերում․ միջազգայնագետ
ԱՄՆ-ում մի շատ լավ օրենք կա, որը կոչվում է «Ազատության աջակցության ակտ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Ըստ այդ օրենքի 907-րդ բանաձևի (հոդվածի) «ԱՄՆ կառավարությանը արգելվում է որևէ օգնություն տրամադրել Ադրբեջանի կառավարությանը, քանի դեռ նախագահը չի համոզվել և տեղեկացրել այդ մասին Կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունը հստակ քայլեր է ձեռնարկում՝ դադարեցնելու բոլոր շրջափակումները և ուժի կիրառումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ»։
Օրենքն ընդունվել է 1992թ., սակայն կարծես գրված է այսօրվա համար: Տեսնենք, թե ԱՄՆ կառավարությունն ինչ է անելու այս ուղղությամբ», - գրել է միջազգայնագետը:
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկայում «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները կսկսենք. թուրք նախարար
«Առաջիկա ամիսներին թուրքական կողմը ձեռնամուխ կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին»: Այս մասին, թուրքական լրա...
Լարվածությունը Լեռնային Ղարաբաղում աճում է, ՌԴ-ն զսպվածության կոչ է անում. Պեսկով
Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում աճող լարվածությամբ և զսպվածության կոչ է անում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախա...
Կպաշտպանի՞ Ռուսաստանը Հայաստանին նրա վրա հարձակման դեպքում. ինչ է պատասխանել Պեսկովը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև հարցին, թե Ռուս...
Կարևոր է, որ Լաչինի և Աղդամի երթուղիներն անհապաղ վերաբացվեն. USAID-ի ղեկավար
Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակն արագորեն վատանում է: Այս մասին X սոցկայքի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Միջազգայ...