Ռազմական

Ադրբեջանցիների 70%-ը կողմ է եղել Արցախում «հակաահաբեկչական գործողության» անցկացմանը

Unknown 1 րոպե 318 դիտում
Ադրբեջանցիների  70%-ը կողմ է եղել Արցախում «հակաահաբեկչական գործողության» անցկացմանը

Ադրբեջանցիների ավելի քան 70%-ը կողմ է եղել Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողության» անցկացմանը: Այս մասին հայտնում է ադրբեջանական լրատվամիջոցները: 

 

Ադրբեջանի Սոցիալական հետազոտությունների կենտրոնի հարցման համաձայն՝ Ադրբեջանի քաղաքացիների 71,3%-ը կողմ է Արցախում հայկական «անօրինական զինված խմբավորումների» դեմ ռազմական գործողություն իրականացնելուն։

 

Հարցվածների 24,1%-ը դեմ է եղել, դժվարացել է պատասխանել` 4,6%-ը։

 

Նշենք, որ Ադրբեջանը, «անօրինական զինված խմբավորումների» ասելով,  նկատի ունի Արցախի Հանրապետության կանոնավոր բանակը, և բազմիցս ադրբեջանցի իշխանականները տարբեր օղակներով շահարկել են բանակի դուրսբերման և կազմաքանդման հարցը: ՀՀ-ի և Արցախի սահմաններին զորքերի կուտակման ֆոնին, ադրբեջանցիների կողմից նմանատիպ թեմանների շոշափումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ չեն բացառվում Ադրբեջանի կողմից նոր սադրանքները և էսկալացիան: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250