ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եգիպտոսում շնաձկան հարձակման հերթական դեպքն է գրանցվել
Եգիպտոսում շնաձկան հարձակման հերթական դեպքն է գրանցվել: Այս անգամ երկրի Սինայ թերակղզու Ղահաբ առողջարանային քաղաքի ափերի մոտ շնաձկան հարձակման հետևանքով եգիպտուհի է տուժել: Այս մասին գրում է РИА Новости–ն:
Նշվում է, որ այս պահի դրությամբ տուժածի վիճակը կայունացել է:
Դեպքից հետո Ղահաբի լողափերից մեկը փակվել է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հուրգադայում զբոսաշրջիկը մահացել է շնաձկան հարձակման հետևանքով: Այս մասին հաղորդում են թելեգրամյան ալիքները` տարածելով դեպքի վայրից բազմաթիվ տեսակադրեր: Նշվում է, որ նրա ուղեկցին հաջողվել է փախչել և փրկվել: