ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ես ցնցված եմ, որ Եվգենի Պրիգոժինը «այն տղան է, ով ինձ ուտելիք է մատուցել». Ջորջ Բուշ կրտսեր
Միացյալ Նահանգների 43-րդ նախագահ Ջորջ Բուշը, ով զբաղեցրել է այդ պաշտոնը 2001-2009 թվականներին, ասել է, որ զարմացել է, երբ իմացել է, որ անձամբ հանդիպել է գործարար, «Վագներ» ՄՌԿ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հետ։ Այս մասին հայտնում է Business Insider-ը։
Բուշն այդ մասին խոսել է Յալթայի Եվրոպական ռազմավարության համաժողովում։ ԱՄՆ նախկին նախագահին հարցրել են, թե արդյոք նա ցնցված է Տվերի մարզում ավիավթարի հետևանքով Եվգենի Պրիգոժինի մահվան լուրից։
«Ոչ, ինձ ցնցողն այն է, որ օրերս ես տեսա մի լուսանկար Սանկտ Պետերբուրգում G8-ի գագաթնաժողովից, որտեղ նա այն տղան էր, ով ինձ սնունդ էր մատուցում», - ասել է Բուշը:
Նա Պրիգոժինին անվանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «շեֆ–խոհարարը» և նշել, որ վերջինս ներկա է եղել 2006 թվականին Սանկտ Պետերբուրգում արված լուսանկարում։
Բուշը հավելել է, որ չի հիշում, որ անձամբ հանդիպել է Պրիգոժինին։ «Ես միայն գիտեմ, որ ես ողջ եմ մնացել», - ավելացրել է Բուշը:
Եվգենի Պրիգոժինը 2006 թվականի հուլիսի 14-ին Վլադիմիր Պուտինի հետ ընթրիքի ժամանակ ծառայել է որպես Ջորջ Բուշ կրտսերի և նրա կնոջ՝ Լորա Բուշի մատուցող։ Պրիգոժինը, ըստ երևույթին, Բուշին խմիչք է մատուցել։
[7b0cd63ca4057c410f01d01938a667db.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Շնորհավորելու շատ բան չկա. Փաշինյանը՝ Արցախի նախագահին չշնորհավորելու մասին
Կարծում եմ՝ իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա էլ: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Հանրայինի եթերո...
Ասել եմ՝ այո. Փաշինյանը կրկնում է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում վերահաստատել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի` 86.600 քառակուսի կմ տարածք...
Վլադիմիր Պուտինն իրավիճակից տեղեկացված է. Նիկոլ Փաշինյան
Իրավիճակը Հայաստան-Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան սահմանին լարված է, որովհետև Ադրբեջանը զորքերի կուտակում ունի։ Այդ...
Էրդողանի հետ խոսակցությունը բովանդակային էր և օգտակար. Փաշինյան
Հանրայինի եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի...