ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանում զրահատեխնիկա են ուղարկում երկրի հյուսիս-արևմտյան սահմաններ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերն իրենց զրահատեխնիկայի մի մասն ուղարկում են երկրի հյուսիս-արևմտյան սահմաններ, գրում է Tasnimnews.com-ը։ 

 

Որոշ աղբյուրներ նշում են, որ այս գործողությունն իրականացվել է Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսարևմտյան սահմանների պատրաստությունը պահպանելու և անվտանգությունը կառավարելու նպատակով։

 

Իրաքին Քրդստանում անջատողական ահաբեկչական խմբավորումներին զինաթափելու Իրանի վերջնագրի փակումից հետո քաղաքացիներից ստացված որոշ հրապարակային հաղորդումներ և տեսանյութեր ցույց են տալիս, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի տեղաշարժը։ 

 

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օպերատիվ գծով տեղակալ Սարդար Նիլֆրոշանն ավելի վաղ հայտարարել էր. «Մենք տարածաշրջանի մեր եղբայրներից եղբայրություն ենք ակնկալում։ Ահաբեկիչներին թույլ տալ մուտք գործել մեր երկրի դեմ գործողությունների աղբյուր դարձած տարածաշրջան, չի համապատասխանում եղբայրության և բարիդրացիության տրամաբանությանը»։

 

 

 

Քաղաքականություն