Իրանի ԶՈՒ ԳՇ պետն ու Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հեռախոսազրույց են ունեցել
Ադրբեջանի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԶՈՒ ԳՇ պետի հետ։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և անվտանգության հարցերի շուրջ, գրում է ադրբեջանական Interfax–ը:
Բաղերիի խոսքով՝ որոշ ուժերի կողմից տարածված կեղծ տեղեկատվությունը, թե Իրանը Ադրբեջանի հետ սահմանին կենդանի ուժ և զինտեխնիկա է կուտակում և երկրների բարեկամությունն ու բարիդրացիական հարաբերությունները խաթարելու նպատակով տարբեր զորավարժություններ է իրականացնում, չունի իրական հիմք։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաեւ երկրների միջեւ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները։ Զրուցակիցները դեմ են արտահայտվել տարածաշրջանային հարցերում օտար երկրների ներկայությանն ու միջամտությանը։ Հեռախոսազրույցի ավարտին Ադրբեջանի պաշտպանության նախարարը Բաղերիին հրավիրել է այցելել Ադրբեջան։