ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Կամենկայի մոտ

«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության A320 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Նովոսիբիրսկից 180 կմ հեռավորության վրա՝ Կամենկա բնակավայրի մոտակայքում: Արտակարգ պատահարի վայր որոնողափրկարարական ինքնաթիռ է ուղարկվել՝ «Ռոսավիացիայի» փրկարարներով: 

 

Օդաչուները որոշում են կայացրել Նովոսիբիրսկ տանել ինքնաթիռը։ Ճանապարհին նրանց վառելիքը սպառվել է, և ինքնաթիռը ստիպված է եղել շտապ վայրէջք կատարել դաշտում։

 

«Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռը թռիչք էր իրականացնում Սոչի-Օմսկ երթուղով։ Ինքնաթիռում եղել է 170 մարդ, որից 23-ը՝ երեխա։ Անձնակազմի հետ կապ է հաստատվել։ Բոլոր ուղևորները տարհանվել և տեղավորվել են մոտակա բնակավայրում:

Ռոսավիացիայից ճշտել են, որ, ըստ նախնական տեղեկությունների, բժշկական օգնության ոչ ոք չի դիմել:

 

Օմսկի շրջանի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Վիտալի Խոցենկոն հայտնել է, որ վթարային վայրէջքի նախնական պատճառը հիդրոհամակարգի խափանումնէ:

 

Ստեղծվել է հանձնաժողով՝ «Ուրալյան ավիաուղիների» օդանավի հետ լուրջ ավիավթարի պատճառներն ու հանգամանքները քննելու համար։

 

 

 

 

 

 

 

Պատահարներ