Զելենսկին հայտարարել է, որ Պուտինը երկար պատերազմում կպարտվի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կպարտվի երկարատև պատերազմում: Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է The Economist-ին տված հարցազրույցում։
«Չկարողանալով արագ նվաճել Ուկրաինան՝ Պուտինը վճռական է մաշելու երկիրն և նրա գործընկերների վճռականությունը»,- ասել է Զելենսկին:
Վերջինիս համոզմամբ՝ Պուտինը ձգտում է Ուկրաինան վերածել անգործունակ, ամայացած պետության, որի փախստականները խնդիրներ են առաջացնում Եվրոպայում:
«Պուտինը չի հասկանում, որ երկար պատերազմում նա կպարտվի: Որովհետև կապ չունի՝ նրան աջակցում է ռուսների 60%-ը, թե 70%-ը: Ո՛չ, կպարտվի նրա տնտեսությունը: Քանի որ Ուկրաինան մեծացնում է հարվածները Ռուսաստանի ներսում, ռուսները կսկսեն անհարմար հարցեր տալ իրենց բանակի՝ իրենց պաշտպանելու անկարողության մասին»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին ընդգծել է, որ չի ցանկանում երկար պատերազմի մասին մտածել, բայց պատրաստվում է դրան։
«Ես պետք է պատրաստ լինեմ, իմ թիմը պետք է պատրաստ լինի երկար պատերազմի, իսկ էմոցիոնալ առումով ես պատրաստ եմ»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Կպաշտպանի՞ Ռուսաստանը Հայաստանին նրա վրա հարձակման դեպքում. ինչ է պատասխանել Պեսկովը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև հարցին, թե Ռուս...
Կարևոր է, որ Լաչինի և Աղդամի երթուղիներն անհապաղ վերաբացվեն. USAID-ի ղեկավար
Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակն արագորեն վատանում է: Այս մասին X սոցկայքի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Միջազգայ...
7 օրից իմ թեկնածությունն ենք առաջադրելու, եթե Շահրամանյանը վաղը չընտրվի. Սամվել Բաբայան
Նախագահի ընտրության համար իմ թեկնածությունը չընդունվեց, որովհետև համապատասխան մարմինները ապօրինաբար մերժել են իմ փաստաթղ...
Առաջիկայում «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները կսկսենք. թուրք նախարար
«Առաջիկա ամիսներին թուրքական կողմը ձեռնամուխ կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին»: Այս մասին, թուրքական լրա...