ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հեղեղված փողոցներ, տներ և մեքենաներ. Լիբիայում հզոր փոթորկի հետևանքները
Հեղեղված մեքենաներ, փողոցներ և տներ. Լիբիայում հզոր փոթորկի հետևանքները պատկերող տեսանյութեր են հրապարակվել:
Արևելյան տարածաշրջանում ջրհեղեղների պատճառ է դարձել «Դանիել» փոթորիկը, որից ամենաշատ տուժած քաղաքներից է Բենգազիին: Որոշ շրջաններում ջուրը բարձրացել է 3 մ-ով։
Տեղական լրատվամիջոցները գրում են, որ երկու քաղաքացիական անձ և ևս հինգ զինվորականներ, որոնք փրկում էին տեղի բնակիչներին Ալ-Բայդա քաղաքում, անհետացել են։