Սամվել Բաբայանին ոչ թե «խնդրել են», այլ պահանջել ու զգուշացրել են զերծ մնալ որևէ ակցիա կազմակերպելուց․ Արցախի ԱԺ
Սամվել Բաբայանը ԱՀ նախագահին ուղղված սեպտեմբերի 9-ի շնորհավորական գրառման մեջ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է տարածել: Այս մասին ասված է Արցախի ԱԺ հայտարարության մեջ, որում մեջբերում է արված Բաբայանի այդ հայտարարությունից։
«Պարոն Բաբայանը գրում է. « Անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ երեկ ուշ երեկոյան Հանրապետության նախագահի պաշտոնակատարի և քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում ինձ խնդրել են ձեռնպահ մնալ քաղաքական ակցիայից...»:
Հարկ ենք համարում շեշտել, որ պարոն Բաբայանը հրավիրվել է ԱԺ, տեղեկացվել որոշ զարգացումների և այդ ուղղությամբ կայացված որոշումների մասին: Նրան ոչ թե «խնդրել են», այլ ՊԱՀԱՆՋԵԼ և ԶԳՈՒՇԱՑՐԵԼ են , որ զերծ մնա որևէ ակցիա կազմակերպելուց: Պարոն Բաբայանը տվել է իր համաձայնությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ իրեն խնդրել են ձեռնպահ մնալ քաղաքական ակցիայից, ասելով՝ Բաքվից կապ են հաստատել իրենց հետ և սպառնացել, որ նախագահի ընտրության անցկացման դեպքում կդիմեն ուժի։
Նմանատիպ հոդվածներ
Կպաշտպանի՞ Ռուսաստանը Հայաստանին նրա վրա հարձակման դեպքում. ինչ է պատասխանել Պեսկովը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև հարցին, թե Ռուս...
Կարևոր է, որ Լաչինի և Աղդամի երթուղիներն անհապաղ վերաբացվեն. USAID-ի ղեկավար
Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակն արագորեն վատանում է: Այս մասին X սոցկայքի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Միջազգայ...
Առաջիկայում «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները կսկսենք. թուրք նախարար
«Առաջիկա ամիսներին թուրքական կողմը ձեռնամուխ կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին»: Այս մասին, թուրքական լրա...
7 օրից իմ թեկնածությունն ենք առաջադրելու, եթե Շահրամանյանը վաղը չընտրվի. Սամվել Բաբայան
Նախագահի ընտրության համար իմ թեկնածությունը չընդունվեց, որովհետև համապատասխան մարմինները ապօրինաբար մերժել են իմ փաստաթղ...