Մակեևկայի և Դոնեցկի ուղղությամբ Ուկրաինական զինուժը 3 կասետային արկ է արձակել
Ուկրաինական զինուժն այսօր առավոտյան կրակ է բացել Մակեևկայի և Դոնեցկի ուղղությամբ` արձակելով 155 մմ տրամաչափի կասետային 3 արկ և «նատօական» տրամաչափի 3 արկ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով իր աղբյուրրին։
Նշվում է, որ Կույբիշևի շրջանը գտնվում է Դոնեցկի արևմուտքում, Կիևյանը` քաղաքի հյուսիսային հատվածում։ 2014 թվականից սկսած, երբ ԴԺՀ–ն անկախություն հռչակեց Կիևից այնտեղ տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո, այդ շրջանը պարբերաբար գնդակոծության էր ենթարկվում ուկրաինական ուժայինների կողմից։ Շրջանի հյուսիսային հատված է համարվում օդանավակայանը, որը հիմնովին ավերվել էր այնտեղ պաշարված ուկրաինացի զինվորականների և նրանց դիրքերը գրոհող Դոնեցկի աշխարհազորայինների երկար ամիսների մարտերի հետևանքով։
Մակեևկան Դոնեցկի քաղաք–արբանյակն է, որը նրան է հարում հյուսիս–արևելքից։ 2014 թվականին Մակեևկայում շուրջ 350 հազար մարդ էր բնակվում։ Չերվոնոգվարդեյսկի շրջանը գտնվում է քաղաքի արևմտյան հատվածում։
ԱՄՆ–ն Ուկրաինային 155 մմ տրամաչափի հեռահար M777 հաուբիցներ է մատակարարել, ուկրաինական զորքն ակտիվորեն կիրառում է դրանք Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների քաղաքները գնդակոծելու համար։
Բացի այդ, ուկրաինական զորքին մատակարարել են գերմանական PzH 2000, լեհական САУ Krab և ֆրանսիական САУ CAESAR ինքնագնաց հրետանային կայանքներ, որոնք նման տրամաչափի արկեր են կիրառում։
Նմանատիպ հոդվածներ
Տեղի է ունեցել հայ–ամերիկյան համատեղ զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունը
Երևանում մեկնարկել են «Արծիվ գործընկեր –2023» հայ–ամերիկյան համատեղ զորավարժությունները։ Այս մասին հայտնում է AFP–ն։&nbs...
Մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն․ թյուրքագետ
«Բավական մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն Հայաստանի Հանրապետու...
ՔԿ-ն զինծառայողի մահվան մասին մանրամասներ է ներկայացրել
Սեպտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ ՌՈ համապատասխան բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 19։50-ի սահմաններում, ՀՀ...
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Նոր Շենի ուղղությամբ․ հայկական կողմը մեկ վիրավոր ունի
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Նոր Շենի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարություն...