Ուկրաինան քննադատել է տրիբունալի և ՌԴ ակտիվների բռնագրավման վերաբերյալ Արևմուտքի գործողությունները
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է արեւմտյան գործընկերների կողմից Ռուսաստանի դեմ տրիբունալ ստեղծելու հարցում «փակուղու» մասին եւ արձանագրել է ռուսական ակտիվների բռնագրավման «կամքի բացակայությունը»,- փոխանցում է AFP-ն։
Արևմուտքը, ինչպես պատմել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը, հանդես է գալիս ՌԴ-ի դեմ «խառը տրիբունալի» ստեղծման օգտին ՝ ուկրաինական օրենսդրության հիման վրա։ Սակայն Կիևը կարծում է, որ դա թույլ չի տա անձեռնմխելիությունից զրկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, վարչապետ Միխայիլ Միշուստինին կամ արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Ըստ Կուլեբայի՝ դա Կիևի համար անընդունելի տարբերակ է։
Անդրադառնալով հօգուտ Ուկրաինայի ռուսական ակտիվների բռնագրավմանը ՝ նախարարն ասել է, որ այդ հարցում ակնհայտորեն պակասում է կամքը։
Հիշեցնենք, որ Ուկրաինան 2022 թվականից դաշնակիցների հետ քննարկում է միջազգային տրիբունալ ստեղծելու գաղափարը եւ ցանկանում է հետաքննել Ռուսաստանի գործողությունները զինված հակամարտության ընթացքում։ Կրեմլը հրաժարվել է նման տրիբունալը լեգիտիմ ճանաչել։ Փոխարենը, ինչպես պատմել է ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը, ռուս սենատորներն են Ուկրաինայի հարցով միջազգային տրիբունալ ստեղծելու առաջարկներ են պատրաստում։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի խոսնակի արձագանքը Լավրովի հայտարարության մասին
Պնդումը, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Ռուսաստանն է հանձնել Ղարաբաղը, բացարձակ չի համապատասխանում իրա...
Պուտինը կուրացած է վեհության մոլուցքից. Քոնդալիզա Ռայս
ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին ղեկավար Քոնդոլիզա Ռայսը BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ 2024 թվականի նախագահական ընտրու...
Եվլախում հանդիպումն ավարտվել է
Եվլախում ավարտվել է Ադրբեջանի և Արցախի պատվիրակությունների հանդիպումը, հայտնում են ադրբեջանակակն լրատվամիջոցները: Հայտնի...
Վրաստանի ընդդիմությունը հիմա էլ պահանջել է վարչապետի իմպիչմենթը
Ընդդիմադիր «Լելո Վրաստանի համար» խորհրդարանական կուսակցությունը հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի...