Վրաստանի ընդդիմությունը հիմա էլ պահանջել է վարչապետի իմպիչմենթը
Ընդդիմադիր «Լելո Վրաստանի համար» խորհրդարանական կուսակցությունը հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսելու մտադրության մասին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կուսակցության քաղխորհրդի անդամ Լևան Սամուշիան։
Դժգոհության առիթ է հանդիսացել այն, որ Ղարիբաշվիլին իբր կառավարական ինքնաթիռն օգտագործել է անձնական նպատակներով։
Սոցիալական ցանցերում լուսանկար էր հայտնվել, որում Ղարիբաշվիլին, ինչպես պնդում էին, գտնվում է ԱՄՆ-ում: Ավելի ուշ Վրաստանի կառավարության ռազմավարական հաղորդակցությունների դեպարտամենտը հաստատել էր այդ տեղեկությունը` նշելով, որ կաբինետի ղեկավարն ԱՄՆ է գնացել որդու հետ, որն ընդունվել է Փենսիլվանիայի համալսարան: Գերատեսչությունում ընդգծել են, որ ԱՄՆ մասնավոր այցի համար նա օգտվել է չարտերային չվերթից։
Չարտերային չվերթի մասին տեղեկություններն իրարանցում են առաջացրել վրացական հասարակության շրջանում։ Շատերը կարծում են, որ հանրապետության կառավարության ղեկավարի աշխատավարձը թույլ չի տալիս նրան մասնավոր ինքնաթիռ վարձել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Վրաստանում, երկրի ընդդիմությունը հանդես էր եկել նախաձեռնությամբ, որով պահանջում են երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրաժարականը:
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի խոսնակի արձագանքը Լավրովի հայտարարության մասին
Պնդումը, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Ռուսաստանն է հանձնել Ղարաբաղը, բացարձակ չի համապատասխանում իրա...
Պուտինը կուրացած է վեհության մոլուցքից. Քոնդալիզա Ռայս
ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին ղեկավար Քոնդոլիզա Ռայսը BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ 2024 թվականի նախագահական ընտրու...
Եվլախում հանդիպումն ավարտվել է
Եվլախում ավարտվել է Ադրբեջանի և Արցախի պատվիրակությունների հանդիպումը, հայտնում են ադրբեջանակակն լրատվամիջոցները: Հայտնի...
Ուկրաինան քննադատել է տրիբունալի և ՌԴ ակտիվների բռնագրավման վերաբերյալ Արևմուտքի գործողությունները
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է արեւմտյան գործընկերների կողմից Ռուսաստանի դեմ տրիբունալ ստեղծելու...