Ֆրանսիան չի ճանաչում ապստամբների իշխանությունը Նիգերում. Մակրոն
Ֆրանսիան չի ճանաչում ապստամբների իշխանությունը Նիգերում, զորքերը դուրս կբերի երկրից միայն տապալված նախագահ Բազումի խնդրանքով, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը ուժեր և տեխնիկա կտեղակայի Նիգերում, իսկ հիմնական անձնակազմի որոշ հատված դուրս կբերվի երկրից, գրել է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային։
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Աֆրիկա մայրցամաքի Նիգեր պետությունում, մի խումբ բարձրաստիճան զինվորականներ հանդես են եկել պետական հեռուստատեսության եթերում՝ հայտարարելով նախագահ Մոհամեդ Բազումի պաշտոնանկության, սահմանների փակման և երկրի ամբողջ տարածքում պարետային ժամ մտցնելու մասին։
Զինվորականների և Բազումի հարաբերությունները սրվել էին, երբ նախագահը փորձել էր պաշտոնանկ անել Նիգերի Նախագահական գվարդիայի հրամանատարին։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի խոսնակի արձագանքը Լավրովի հայտարարության մասին
Պնդումը, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Ռուսաստանն է հանձնել Ղարաբաղը, բացարձակ չի համապատասխանում իրա...
Պուտինը կուրացած է վեհության մոլուցքից. Քոնդալիզա Ռայս
ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին ղեկավար Քոնդոլիզա Ռայսը BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ 2024 թվականի նախագահական ընտրու...
Եվլախում հանդիպումն ավարտվել է
Եվլախում ավարտվել է Ադրբեջանի և Արցախի պատվիրակությունների հանդիպումը, հայտնում են ադրբեջանակակն լրատվամիջոցները:&n...
Ուկրաինան քննադատել է տրիբունալի և ՌԴ ակտիվների բռնագրավման վերաբերյալ Արևմուտքի գործողությունները
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է արեւմտյան գործընկերների կողմից Ռուսաստանի դեմ տրիբունալ ստեղծելու...