Իրանի և ԱԷՄԳ ներկայացուցիչների միջև բանակցություններ կարող են տեղի ունենալ առաջիկա օրերին
Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ներկայացուցիչների միջև բանակցություններ կարող են տեղի ունենալ առաջիկա օրերին։
Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային․ «Բանակցությունները սկսվել են նախորդ շաբաթ, և Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև բանակցությունների մեկ փուլ, հավանաբար, տեղի կունենա առաջիկա օրերին», - հայտարարել է Բաղային։
Նա անդրադարձել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի տեղակալի այցին՝ նշելով, որ այցի նպատակն էր մշակել ձևաչափ այն մասին, թե ինչպես են Իրանը և ԱԷՄԳ-ն փոխգործակցելու Իրանի միջուկային օբյեկտների վրա Իսրայելի և ԱՄՆ հարձակումներից հետո։ Նա նաև հայտնել է, որ Իրանը կարող է միջոցներ ձեռնարկել իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթն ապահովելու համար, եթե անարդար պատժամիջոցները վերացվեն։ «Մենք հայտարարել ենք, որ մեր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ երաշխիքներ տալու համար պատրաստ ենք մի շարք միջոցառումներ ձեռնարկել՝ պայմանով, որ անարդար պատժամիջոցները վերացվեն», - ընդգծել է նա։
Բաղային նաև հայտնել է, որ եվրոպական երեք երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան կապի մեջ են Իրանի հետ, և Թեհրանը չի բացառում բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնելու հնարավորությունը, սակայն այս պահին հարցի վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել։
Հիշեցնենք՝ հուլիսի 2-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստորագրել էր օրենք, որով դադարեցնում էր համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ: Հուլիսի 22-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իրանը չի բացառում գործակալության տեսուչների՝ ապագայում իր տարածք վերադառնալու հնարավորությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն՝ «Սրբազան պայքար»-ի ղեկավարների և մասնակիցների պաշտպանների հրապարակումների մասին
«Վերջին օրերին «Սրբազան պայքար» անվանումը ստացած շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը...
Փաշինյանը` Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի տեքստի մասին
«Ահա եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի տեքստը, ո...
Ավարտվել է Թրամփ-Փաշինյան հանդիպումը․ ստորագրվել են փաստաթղթեր
Վաշինգտոնում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հանդիպումը։ Հանդիպումը տևեց 20 րոպե: Ի թիվս...
Սյունիքը եղել է ու կմնա Հայաստանի Հանրապետության մաս․ Նիկոլ Փաշինյան
Սյունիքը եղել է ու կմնա Հայաստանի Հանրապետության մաս, ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«...