ԱԳՆ-ն՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին

Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց հայրենադարձման խնդիրը շարունակում է մնալ ՀՀ ուշադրության կենտրոնում: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան փոխանցել են ԱԳՆ-ից:


«Հարցին վերջերս հրապարակային անդրադարձ եղել է ամենաբարձր մակարդակով՝ ՀՀ վարչապետի կողմից, ով ընդգծել է, որ չկա որևէ բանակցություն, որի ընթացքում խնդրին չի հատկացվում պատշաճ, անհրաժեշտ տեղ: ՀՀ ներկայացուցիչները տարբեր ձևաչափերի հանդիպումներում բարձրացնում են խնդիրը և փնտրում լուծումներ:


Նույն կերպ, պահվող անձանց ազատ արձակման հարցը շարունակում է մնալ ՀՀ ԱԳ նախարարության առաջնային օրակարգում՝ առաջին հերթին ադրբեջանական կողմի հետ շփումներում՝ ակնկալելով դրական հանգուցալուծում, այդ թվում նաև՝ որպես կողմերի միջև վստահության ամրապնդմանն ուղղված կարևոր քայլ: Թեման և հնարավոր լուծումները պարբերաբար քննարկվում են նաև միջազգային գործընկերների հետ շփումների ընթացքում թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ քննարկումներում»,- հայտնել են ԱԳՆ-ից:


Քաղաքականություն