Վրաստանի նախագահի իմփիչմենթի հարցը ռիսկ է պարունակում․ Բորել
ԵՄ գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի հայտարարության համաձայն՝ Վրաստանի նախագահի իմփիչմենթի հարցը ռիսկ է պարունակում և կհանգեցնի բևեռացման հետագա աճի, տեղեկացրել է վրացական Առաջին ալիքը։
Նրա խոսքով՝ բոլոր ինստիտուտները պետք է միասին աշխատեն։
«Իմփիչմենթի հարցը ռիսկ է, որը էլ ավելի կսրի իրավիճակը և կխորացնի բեւեռացումը։ Բոլոր ինստիտուտները պետք է միասին աշխատեն և աջակցեն երկրին եվրոպական ճանապարհին։ Վրաստանում կա հաջողության հասնելու պոտենցիալ այս գործընթացում։ Դուք ուժեղ վարչակազմ ունեք, աշխույժ քաղաքացիական հատված, և այս պատմական պահին հաջողության համար ձեզ անհրաժեշտ է համագործակցել»,- ասել է Բորելը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 1-ին Վրաստանի իշխող կուսակցությունը հայտարարեց նախագահի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու մասին։ Պատճառը նրա այցն էր Եվրոպա՝ հանդիպելու ԵՄ երկրների ղեկավարների հետ
Նմանատիպ հոդվածներ
7 օրից իմ թեկնածությունն ենք առաջադրելու, եթե Շահրամանյանը վաղը չընտրվի. Սամվել Բաբայան
Նախագահի ընտրության համար իմ թեկնածությունը չընդունվեց, որովհետև համապատասխան մարմինները ապօրինաբար մերժել են իմ փաստաթղ...
ՀՀ-ում շատանում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վրա «ցեխ շպրտելու» արևմտամետ լրատվական կառույցների թիվը․ Զախարովա
Մեզ մտահոգում է Հայաստանում աճող արևմտամետ լրատվամիջոցները, որոնք նպատակ ունեն վարկաբեկել մեր երկիրը և մեր հարաբերությու...
«Եկել է ժամանակը, որ Երևանը թղթի վրա ստորագրի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը». Բայրամով
«Հիմա եկել է ժամանակը, որ Հայաստանը բանավոր ասվածը հաստատի պաշտոնական ստորագրությամբ»։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտգոր...
Կպաշտպանի՞ Ռուսաստանը Հայաստանին նրա վրա հարձակման դեպքում. ինչ է պատասխանել Պեսկովը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև հարցին, թե Ռուս...