Թուրքիան դեմ է, որ Հայաստանը անդամակցի ՆԱՏՕ-ին․ թուրք դիվանագետ
ՆԱՏՕ-ին անդամակցելու Հայաստանի շանսերը չափազանց ցածր են՝ Թուրքիայի և մի շարք այլ երկրների հնարավոր վետոյի պատճառով, Риа Новости-ին հայտնել է դաշինքում Թուրքիայի նախկին ներկայացուցիչը.
«Դաշինքի անդամ դառնալու համար անհրաժեշտ է անդամ բոլոր երկրների հավանությունը։
Եթե մի շարք երկրներ օգտագործեն վետոյի իրավունքը, Հայաստանը չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Թուրքիայի դիրքորոշումը որոշ խնդիրների վերաբերյալ հայտնի է, ուստի կարծում եմ, որ Երևանի՝ դաշինքում ընդունվելու շանսերը չափազանց ցածր են, և չարժե նույնիսկ ենթադրել, թե ինչպիսին կլինեն հնարավոր քվեարկության արդյունքները», - ընդգծել է դիվանագետը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ դաշինքի բարձրաստիճան պաշտոնյան կոչով դիմել էր վարչապետ Փաշինյանին՝ միանալու ՆԱՏՕ-ին։
Նմանատիպ հոդվածներ
G20-ի գագաթնաժողովից հետո կանադական պատվիրակությունը չի կարողացել վերադառնալ տուն
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն G20-ի գագաթնաժողովից հետո չի կարողացել մեկնել Հնդկաստանից՝ ինքնաթիռի հետ կապված խնդիրն...
Մենք չենք ճանաչում Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունները. Վրաստանի հայտարարությունը
Վրաստանի արտաքին գործերի նախարարություն չի ճանաչում Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունները։ Այս մասին հայտնու...
«Ի՞նչ միջանցք, ադրբեջանցիները իրավունք չունեն միջանցք ակնկալել»․ Նիկոլ Փաշինյան
Ինչպես արդեն տեղեկացրել են վարչապետ Նիկոլ Փաշինայնը հարցազրույց է տվել իտալական La Repubblica թերթին։ Լրագրողի հարց...
ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարության իրենց ստանձնած առաքելությունը․ Փաշինյան
« Ըստ էության, այո՛, ստացվում է, որ ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարության իրենց ստանձնած առաքելություն...