Պետրակովը հավաստիացրել է, որ Հայաստանի ընտրանու խաղացողները պատրաստ են հանդիպմանը
ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Թուրքիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ՝ «Յենի Էսքիշեհիր» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն անդրադարձել է գալիք մրցախաղին։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Պետրակովը ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ կայանալիք մրցախաղը շատ կարևոր է, Հայաստանի ընտրանու խաղացողներն առողջ են և պատրաստ են հանդիպմանը:
«Եթե Թուրքիայի հավաքականը կարողանա հաղթել, ապա 90 տոկոսով կկարողանա լուծել Եվրո-2024-ի եզրափակիչ դուրս գալու հարցը: Իսկ այդ պարագայում մենք կբարդացնենք մեր խնդիրը: Կարող եմ մեկ անգամ ևս կրկնել այն, որ մեզ հինգ եզրափակիչ է սպասվում»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։
Թուրքիա-Հայաստան մրցախաղը տեղի կունենա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։
Հիշեցնենք` անցած Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց 1-2 հաշվով` օգուտ Թուրքիայի:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ՀՀ ազգային հավաքականի ֆուտբոլիստներին դիմավորել են Թուրքիայի ռազմական օդանավակայանում
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները Եվրո-2024-ի ընտրական փուլի 5-րդ տուրում հյուրընկալվել են Թուրքիային։ Ազգային...
«Բոլորն աշխատում են, որ հավաքականը պատրաստ լինի խաղին». Պետրակով
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Խորվաթիայի հավաքականի դեմ ԵՎՐՈ-2024-ի որակավորման փուլի շրջանակո...
Ռաֆիկ Հարությունյանը ծանրամարտի ԱԱ-ում նվաճեց փոքր բրոնզ
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում ընթացող ծանրամարտի աշխարհի 88-րդ առաջնությունում պայքարի մեջ են մտել 81 կգ քաշա...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Հայաստան-Խորվաթիա հանդիպումը կսպասարկի ֆրանսիական մրցավարական անձնակազմը. մեկնարկային կազմեր
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ին, Երևանում կկայանա ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Խորվաթիա հանդիպու...