«Մենք և մեր գործընկերները սերտորեն աշխատում ենք Ռուսաստանին մեկուսացնելու ուղղությամբ»․ Բորել
Եվրամիությունը ցանկանում է Ուկրաինային աջակցելու հարցում սերտորեն համագործակցել գործընկերների, այդ թվում՝ Վրաստանի հետ: Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, որն այցով գտնվում է Վրաստանում:
Բորելը հայտնել է, որ ԵՄ-ն «աջակցում է և կաջակցի Ուկրաինային, որքան դա անհրաժեշտ լինի»։
«Մենք և մեր գործընկերները սերտորեն աշխատում ենք Ռուսաստանին մեկուսացնելու ուղղությամբ և ողջունում համագործակցությունը սահմանված պատժամիջոցների պահպանման հարցում», - վկայակոչում է «Интерфакс»-ը Բորելի խոսքերը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ Թբիլիսիում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։
Բորելն ընդգծել է, որ Վրաստանը, որպես Եվրամիության գործընկեր, պետք է սերտորեն համագործակցի նաև Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պահպանման հարցում։
ԵՄ դիվանագիտության ղեկավարն ափսոսանք է հայտնել Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցության վերականգնման կապակցությամբ։
Ղարիբաշվիլին իր հերթին ասել է, որ Վրաստանը լիովին կիսում է ԵՄ-ի և միջազգային հանրության մոտեցումներն Ուկրաինային հուզող հարցերի վերաբերյալ։ Վարչապետը մեկնաբանել է Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցության վերականգնումը։
«Մենք ավելի վաղ պարզաբանումներ ենք արել, որ պատժամիջոցների տակ գտնվող ոչ մի ռուսական ավիաընկերություն և ոչ մի ինքնաթիռ չի գործում կամ թռչում Վրաստան, այնպես որ, այս հարցում ևս մենք գործում ենք մաքուր ու թափանցիկ», - ասել է Վրաստանի վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
7 օրից իմ թեկնածությունն ենք առաջադրելու, եթե Շահրամանյանը վաղը չընտրվի. Սամվել Բաբայան
Նախագահի ընտրության համար իմ թեկնածությունը չընդունվեց, որովհետև համապատասխան մարմինները ապօրինաբար մերժել են իմ փաստաթղ...
ՀՀ-ում շատանում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վրա «ցեխ շպրտելու» արևմտամետ լրատվական կառույցների թիվը․ Զախարովա
Մեզ մտահոգում է Հայաստանում աճող արևմտամետ լրատվամիջոցները, որոնք նպատակ ունեն վարկաբեկել մեր երկիրը և մեր հարաբերությու...
Կպաշտպանի՞ Ռուսաստանը Հայաստանին նրա վրա հարձակման դեպքում. ինչ է պատասխանել Պեսկովը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև հարցին, թե Ռուս...
«Եկել է ժամանակը, որ Երևանը թղթի վրա ստորագրի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը». Բայրամով
«Հիմա եկել է ժամանակը, որ Հայաստանը բանավոր ասվածը հաստատի պաշտոնական ստորագրությամբ»։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտգոր...