ՄԱԿ-ը պատրաստ է համաձայնել Ռուսաստանի բոլոր պայմաններին՝ հացահատիկի գործարքը վերսկսելու համար․ Bild
ՄԱԿ-ը պատրաստ է համաձայնել հացահատիկի գործարքը վերսկսելու ռուսական կողմի բոլոր պայմաններին։ Այս մասին հայտնում է Bild թերթը՝ հղում անելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին օգոստոսի 28-ին ուղարկված գաղտնի նամակին։
Հրատարակության համաձայն՝ նամակում Գուտերեշը Լավրովին հրավիրում է «համաձայնագիր կառուցել ՄԱԿ-ի քարտուղարության և Ռուսաստանի միջև չորս հիմնաքարային սկզբունքների հիման վրա», որոնց օգնությամբ հնարավոր է «վերականգնել Սևծովյան նախաձեռնությունը»: Հոդվածում նշվում է, որ դրանց «իրականացումը կհանգեցնի բոլոր պահանջների կատարմանը», որը նախկինում հայտարարել էր ռուսական կողմը։
Ըստ Bild-ի՝ Գուտերեշը Լավրովին ուղղված նամակում հայտնել է ՄԱԿ-ի պատրաստակամությունը «չորս-վեց շաբաթվա ընթացքում ապահովագրել ռուսական նավերը Ազովում և Սև ծովերում ուկրաինական հարձակումներից»։
Նմանատիպ հոդվածներ
7 օրից իմ թեկնածությունն ենք առաջադրելու, եթե Շահրամանյանը վաղը չընտրվի. Սամվել Բաբայան
Նախագահի ընտրության համար իմ թեկնածությունը չընդունվեց, որովհետև համապատասխան մարմինները ապօրինաբար մերժել են իմ փաստաթղ...
ՀՀ-ում շատանում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վրա «ցեխ շպրտելու» արևմտամետ լրատվական կառույցների թիվը․ Զախարովա
Մեզ մտահոգում է Հայաստանում աճող արևմտամետ լրատվամիջոցները, որոնք նպատակ ունեն վարկաբեկել մեր երկիրը և մեր հարաբերությու...
Կպաշտպանի՞ Ռուսաստանը Հայաստանին նրա վրա հարձակման դեպքում. ինչ է պատասխանել Պեսկովը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև հարցին, թե Ռուս...
«Եկել է ժամանակը, որ Երևանը թղթի վրա ստորագրի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը». Բայրամով
«Հիմա եկել է ժամանակը, որ Հայաստանը բանավոր ասվածը հաստատի պաշտոնական ստորագրությամբ»։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտգոր...