ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հյուսիսային Կորեայի առաջին մարտավարական միջուկային սուզանավը
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հատուկ արարողության ընթացքում ներկայացրել է նոր ստեղծված մարտավարական միջուկային սուզանավ, որն, ըստ Փհենյանի, կարող է ստորջրյա միջուկային հարձակում գործել։
Ընդգծվում է, որ սա մարտավարական միջուկային զենքով հագեցած հյուսիսկորեական առաջին սուզանավն է։ Հաղորդվում է նաև, որ նոր սուզանավը ներկայումս ծով է դուրս եկել։
Կիմ Չեն Ընը խոստացել է «հետագայում էլ ամրացնել պետության միջուկային զսպման կարողությունները» թե՛ քանակով, թե՛ որակով։
Հյուսիսային Կորեան վաղուց էր ցանկանում իր զինանոցը համալրել միջուկային զենք կրելու կարողությամբ սուզանավով և տարիներ շարունակ աշխատում էր դրա ստեղծման ուղղությամբ։
Իր հերթին BBC-ն հաղորդում է, որ սուզանավերը ջրի տակ տեղորոշելը բավական բարդ է, ինչը նշանակում է, որ Փհենյանը կարող է ծովից հարվածել իր թշնամիներին, եթե իր ցամաքային զենքերը ոչնչացվեն նրանց կողմից։
[44a72dbf9b49637cda7f012681e90239.jpg]
[0b5f6ca8415e86bc586ac9b95a637ce1.jpg]
[f46a018b565c8a60a29fcc243d152621.jpg]
[75d7980ad618e6a33c8d4ea3fc994527.jpg]
[75e00e411b2db9127f4e510e0ac6c361.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն․ թյուրքագետ
«Բավական մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն Հայաստանի Հանրապետու...
Հայաստանում հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 8-ը ներառյալ կանցկացվեն վարժական հավաքներ
Այսօր կառավարության նիստի չզեկուցվող հարցերի մեջ Պաշտպանության նախարարությունը ներկայացրել էր Վարժական հավաքներ հայ...
Տեղի է ունեցել հայ–ամերիկյան համատեղ զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունը
Երևանում մեկնարկել են «Արծիվ գործընկեր –2023» հայ–ամերիկյան համատեղ զորավարժությունները։ Այս մասին հայտնում է AFP–ն։&nbs...
Այսօրվա մեջ 3-րդ ապատեղեկատվությունը․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարո...