Հայաստանում հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 8-ը ներառյալ կանցկացվեն վարժական հավաքներ
Այսօր կառավարության նիստի չզեկուցվող հարցերի մեջ Պաշտպանության նախարարությունը ներկայացրել էր Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին նախագիծը, որը միաձայն ընդունվեց Կառավարության անդամների կողմից:
Ըստ նախագծի հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ:
Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 2059 քաղաքացի, որոնցից 1875-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմեր, 99-ը` ավագ ենթասպայական կազմ, 85-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով:
Նմանատիպ հոդվածներ
Մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն․ թյուրքագետ
«Բավական մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն Հայաստանի Հանրապետու...
Այսօրվա մեջ 3-րդ ապատեղեկատվությունը․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարո...
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ադրբեջա...
Ադրբեջանական զինուժը Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը
ԱՀ պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել․ Սեպտեմբերի 4- ին, ժամը 10:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժ...