Ջերմուկում իրավիճակը խաղաղ է․ քաղաքապետ
Ջերմուկում իրավիճակը խաղաղ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը:
«Տարբեր «լրատվամիջոցներով» շրջանառվոող լուրերն ու հիմնականում ոչ պաշտոնական աղբյուրներով տարածվող «տարօրինակ» տեղեկատվությունը, մարդկանց մոտ սխալ պատկերացում են ստեղծում զբոսաշրջային քաղաքի մասին, որտեղ այս պահին էլ բազմաթիվ զբոսաշրջիկներ կան (հիմնականում արտերկրից):
Ջերմուկում տիրող իրավիճակի, և մեր քաղաքի ճակատագրի մասին խոսում ու «մտահոգվում» են մարդիկ, ովքեր մեկ տարի ժամանակ ու հնարավորություն են ունեցել իրենց այցելությամբ ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանըինչ որ չափով նպաստելու քաղաքի վերականգնմանը, բայց չեն էլ փորձել`նախընտրելով հիմա հեռակա կերպով ենթադրություններ անելու և խուճապ տարածելու տարբերակը:
Եթե հնարավորություն չունեք օգնելու, օգտագործեք գոնե չխանգարելու տարբերակը, քանի որ ձեր «վերլուծությունները» նաև կարդում ու դիտում են այս քաղաքում ապրող խաղաղ բնակիչները:
Հետևեք միայն ՀՀ պաշտպանության նախարարություն կայքի լրահոսին»,- ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք՝ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանը ՀՀ–ի և Արցախի սահմանին կուտակում է նաև «Յաշմա» և «Կոմանդո» հատուկ նշանակության զինված ստորաբաժնումներ։
Նմանատիպ հոդվածներ
«Չեմ համարում, որ Արայիկ Հարությունյանը ճնշման տակ է հրաժարական տվել». Սամվել Բաբայան
Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանն «Ազատության» եթերում անդրադառնալով Արայիկ Հարությունյա...
Կարծում եմ՝ տարածաշրջանում պատերազմ չի լինի․ Իրանի ՊՆ
Իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության կառավարական թղթակցի հաղորդմամբ՝ այդ երկրի Զինված ուժերի պաշտպանության և աջակց...
ՔՊ-ի քարոզչությանը մասնակցել են Քանաքեռ-Զեյթունի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի սաները. «Ականատես»
Սեպտեմբերի 12-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի ունեցած քարոզչական միջոցառմանը կազմակերպված կերպով մասնակցել են...
Գերմանիան Ադրբեջանին և Ռուսաստանին կոչ է անում բացել Լաչինի միջանցքը․ Անալենա Բերբոկ
Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում աղետալի է: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է Գերմանիայի արտաքին...