Քաղաքականություն Կարևոր

«Չեմ համարում, որ Արայիկ Հարությունյանը ճնշման տակ է հրաժարական տվել». Սամվել Բաբայան

«Չեմ համարում, որ Արայիկ Հարությունյանը ճնշման տակ է հրաժարական տվել». Սամվել Բաբայան
Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանն «Ազատության» եթերում անդրադառնալով Արայիկ Հարությունյանի հրաժարականին՝ ասել է, որ ճնշումներ չեն եղել։ «Ես չեմ համարում, որ ճնշման տակ…

Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանն «Ազատության» եթերում անդրադառնալով Արայիկ Հարությունյանի հրաժարականին՝ ասել է, որ ճնշումներ չեն եղել։

 

 «Ես չեմ համարում, որ ճնշման տակ է հրաժարական տվել: Երկրորդ՝ անակնկալ չի եղել, որովհետև ես դրա մասին 10 օր առաջ իմ հարցազրույցներում ասել եմ, որ Հարությունյանը պետք է գնա, այլընտրանք չունի, որովհետև քաղաքական և որևիցե դրսի ուժ չի սատարում, չի փորձում հետը խնդիրներ լուծել և նա պարտադրված է լինելու գնալ։ Հիմա, թե ինչքանով է ինքը ձևակերպում, որ իրեն պարտադրել են, դա արդեն այլ խնդիր է»,- նշել է Բաբայանը:

 

Հիշեցնենք՝ օրեր առաջ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250