Էրդողանը կներկայացնի Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքները G20 գագաթնաժողովում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հնդկաստանում «Մեծ քսանյակի» 18-րդ գագաթնաժողովի շրջանակում արևմտյան առաջնորդներին կներկայացնի Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքները: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում դիվանագիտական աղբյուրը։
«Գագաթնաժողովի շրջանակում Էրդողանը բանակցություններ կվարի նաև «Մեծ քսանյակի» երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ, հիմնական ուշադրությունը կհատկացվի Թուրքիայի և ՄԱԿ-ի նախաձեռնություններին՝ Սևծովյան հացահատիկային նախաձեռնության աշխատանքը վերսկսելու համար․․. Պարոն նախագահը կտեղեկացնի Ուկրաինայում հակամարտության կարգավորման և Սևծովյան հացահատիկային նախաձեռնության աշխատանքի վերսկսման վերաբերյալ ռուսական կողմի առաջարկների մասին», - ասել է գործակալության զրուցակիցը։
Նշենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են սեպտեմբերի 4-ին Սոչիում: Երկու երկրների ղեկավարները քննարկել են հացահատիկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը և այլ հարցեր:
Հացահատիկի գործարքի գործողությունը դադարեցվել է հուլիսի 18-ից, ՌԴ-ն ծանուցել է Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ-ին դրա երկարաձգման դեմ առարկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանի նկատմամբ գործարքի պայմանները չեն կատարվել՝ չնայած ՄԱԿ-ի ջանքերին, քանի որ արևմտյան երկրները չեն պատրաստվում կատարել խոստումները:
Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Ուկրաինայում իրավիճակը խաղաղ հուն տեղափոխելու նախադրյալներ այժմ չկան, Ռուսաստանի համար բացարձակ առաջնահերթությունը հատուկ գործողության նպատակներին հասնելն է, այս պահին դա հնարավոր է միայն ռազմական ճանապարհով:
Նմանատիպ հոդվածներ
7 օրից իմ թեկնածությունն ենք առաջադրելու, եթե Շահրամանյանը վաղը չընտրվի. Սամվել Բաբայան
Նախագահի ընտրության համար իմ թեկնածությունը չընդունվեց, որովհետև համապատասխան մարմինները ապօրինաբար մերժել են իմ փաստաթղ...
ՀՀ-ում շատանում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վրա «ցեխ շպրտելու» արևմտամետ լրատվական կառույցների թիվը․ Զախարովա
Մեզ մտահոգում է Հայաստանում աճող արևմտամետ լրատվամիջոցները, որոնք նպատակ ունեն վարկաբեկել մեր երկիրը և մեր հարաբերությու...
«Եկել է ժամանակը, որ Երևանը թղթի վրա ստորագրի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը». Բայրամով
«Հիմա եկել է ժամանակը, որ Հայաստանը բանավոր ասվածը հաստատի պաշտոնական ստորագրությամբ»։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտգոր...
Կպաշտպանի՞ Ռուսաստանը Հայաստանին նրա վրա հարձակման դեպքում. ինչ է պատասխանել Պեսկովը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև հարցին, թե Ռուս...