ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վայլդբերիզ»-ի դեպքում ապրանքն ավելի էժան է, որովհետև ուղիղ արտադրողից են գնում. Քերոբյան
Աշխարհում առևտուրը փոխվում է, ԱՄՆ-ում խոշոր առևտրային ընկերությունները դադարեցրել են իրենց գործունեությունը օնլայն առևտրի զարգացմանը զուգընթաց, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով առևտրականների դժգոհություններին, թե «Վայլդբերիզ»-ի պատճառով իրենց գործը կանգնել է և շուտով կդադարեցնել գործունեություն ծավալել, ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Հարցին, թե ինչպես է լինում, որ ԵԱՏՄ երկրից ապրանքը մեզ մոտ է գալիս 6-7 անգամ էժան, սակայն առևտրականները հայտնում են, որ այդ հնարավորությունն իրենք չունեն, Քերոբյանը նշել է.
«Նախորդ տարի մենք ստեղծել ենք այն պայմանները, որ բոլորը հավասար հարկային դաշտում լինեն: Այսինքն, երբ «Վայլդբերիզը» ապրանք է ներմուծում կամ սպառողը ապրանք է գնում «Վայլդբերիզ»-ից, ԱԱՀ-ի պարտավորությույնը արդեն տեղափոխվում է Հայաստան: «Վայլդբերիզը» պարտավոր է վճարել արդեն ԱԱՀ վաճառքի համար: Այն, ինչ փոքր ու միջին ձեռնարկատերերը չեն մուծում: Այսինքն կարելի է ասել, որ «Վայլդբերիզ»-ն է գտնվում անհավասար մրցակցային պայմաններում՝ վատ իմաստով, քան տեղական փոքր ու միջին ձեռնարկությունները: Բնականաբար, գնային տարբեր առաջարկը որ կա, մենք տասնյակ տարիներ քննարկում ենք, մեծ սուպերմարկետները ապրանքն ավելի էժան են վաճառում, քան փոքր խանութները գնում են այդ ապրանքները»:
Հարցին, թե հնարավոր է «Վայլդբերիզը» փակվի Հայաստանում, Քերոբյանն արձագանքել է.
«Մենք աշխատում ենք լիբերալ տնտեսական համակարգում, խրախուսում ենք օտարերկրյա ներդրումների հոսքը Հայաստան: Մեր խնդիրն է ապահովել հավասար մրցակցային պայմաններ բոլոր խաղացողների միջեւ՝ ապահովելով այն, որ նրանք, որոնք ավելի նորարար են, հակված են նոր, խոշոր ներդրումների, դրանք կարողանան զարգանալ:
Մեր առաջարկն է, որ նկարագրեն, թե ինչ է նշանակում անհավասար մրցակցային պայմաններ եւ դիմել մրցակցության պաշտպանության հանձնաժողով: Եթե ստեղծվել է ավելի հասանելի ծառայություն Հայաստանում, ապա դա շատ լավ է»:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարոկկոյում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 632-ի
Մարոկկոյի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 632-ի, վիրավորների թիվը հասել է 329-ի: Այս մասին հայտնում է TACC-ը: ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանն Ակնայով մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ադրբեջանական Կարմիր մահիկի և ռուսական Կարմիր խաչի միջև համագործակցության հուշագրի համա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր կադրեր` ինչպես են մարդասիրական բեռները տեղափոխում Արցախ
Նոր կադրեր են հրապարակվել, որտեղ երևում է ինչպես են մարդասիրական բեռները տեղափոխում Արցախ: Ավելի վաղ հայտնել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որտե՞ղ է տեղի ունեցել երեկվա հրավառությունը. Armlur
Սահմանային իրավիճակը լարված է, իսկ Dvin Music Hall-ի երկնքում պայթում է ամենաճոխ և թանկարժեք հրավառությունը։ Քաղաքում ամ...