ՌԴ-ն մնում է անվտանգության երաշխավորը. Պեսկովը՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի զորքեր կուտակելու մասին հայտարարությանը
Ռուսաստանը շարունակում է մնալ հայ-ադրբեջանական հակամարտության գոտում անվտանգության երաշխավորը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Ադրբեջանը զորքեր է կուտակում Արցախի շփման գծի ու Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով։
«Ռուսաստանը շարունակում է կատարել անվտանգության երաշխավորի իր գործառույթները և բծախնդիր, հետևողական, կառուցողական աշխատանքը ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ», - ասել է նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը զորքեր է կուտակում Արցախի շփման գծի ու Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով։
Նմանատիպ հոդվածներ
«Եկել է ժամանակը, որ Երևանը թղթի վրա ստորագրի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը». Բայրամով
«Հիմա եկել է ժամանակը, որ Հայաստանը բանավոր ասվածը հաստատի պաշտոնական ստորագրությամբ»։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտգոր...
ՀՀ-ում շատանում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վրա «ցեխ շպրտելու» արևմտամետ լրատվական կառույցների թիվը․ Զախարովա
Մեզ մտահոգում է Հայաստանում աճող արևմտամետ լրատվամիջոցները, որոնք նպատակ ունեն վարկաբեկել մեր երկիրը և մեր հարաբերությու...
7 օրից իմ թեկնածությունն ենք առաջադրելու, եթե Շահրամանյանը վաղը չընտրվի. Սամվել Բաբայան
Նախագահի ընտրության համար իմ թեկնածությունը չընդունվեց, որովհետև համապատասխան մարմինները ապօրինաբար մերժել են իմ փաստաթղ...
«Ինչո՞ւ ավելի վաղ չեմ հրաժարական տվել»․ Արայիկ Հարությունյանը մի քանի հիմնական հարցի է անդրադարձել
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի Հանրապետության նախագահի լիազորությունները վայր է դնելու և հարակից զար...