ՊԵԿ-ը «ՎԱՅԼԴԲԵՐՐԻԶ» ընկերության կողմից իրականացված բեռնափոխադրումների ժամանակ անճշտություններ է հայտնաբերել
Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն վարչության Բագրատաշեն կետ-բաժնում իրականացված մաքսային հսկողության ընթացքում «ՎԱՅԼԴԲԵՐՐԻԶ» ՍՊ ընկերության մոտ հայտնաբերվել են մաքսային կանոնների խախտման դեպքեր՝ ներմուծման ժամանակ ապրանքների թերհայտարարագրումների, իսկ արտահանման ժամանակ ապրանքների ավել հայտարարագրումների հետ կապված։
Մասնավորապես, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընկերության կողմից օգոստոս ամսին իրականացված ներմուծումների ժամանակ ձևակերպված երկու տարանցման հայտարարագրերում սխալ է հայտարարագրվել ապրանքների փաստացի քաշը։ Մասնավորապես, մի դեպքում՝ բեռի փաստաթղթերով ձևակերպված քաշը պակաս է ցույց տրվել բեռի իրական քաշից մոտ 2 տոննայով, իսկ մեկ այլ դեպքում՝ մոտ 2,6 տոննայով։
Վերոգրյալով պայմանավորված, ձևակերպված բեռներն ուղարկվել են մաքսային պահեստ՝ հետագա հսկողական աշխատանքներն իրականացնելու նպատակով։
Բացի այդ, նույն ընկերության կողմից մաքսային կանոնների խախտումներ են թույլ տրվել նաև արտահանումների իրականացման ժամանակ։ Այսպես, ընկերության կողմից հուլիս ամսին ձևակերպված տարանցման հայտարարագրով արտահանվող ապրանքների տվյալները (քաշը, գինը) չեն համապատասխանել տարանցման հայտարարագրին կցված փաստաթղթերով ներմուծված ապրանքների տվյալներին։ Այսինքն, տարանցման հայտարարագրով ձևակերպված ապրանքների փաստաթղթային հսկողությունից պարզվել է, որ նախկինում ներմուծված, այնուհետև հետ արտահանվող ապրանքների ընդհանուր արժեքը մոտ 7-ից 8 անգամ գերազանցում է իրական արժեքը։
Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով։
Նմանատիպ հոդվածներ
Դրամանենգության դեպք Տաշիրում. կեղծ 20-հազարանոցով մեքենան լիցքավորել է ու դիմել փախուստի
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 17.35-ին, ծառայություն իրականացնող Լոռու պարեկներին մոտեցել է Տաշիր քաղաքի մի բենզալցակայանի աշխատ...
«Քանի՞ մարդ դեռ պետք է մահանա, որպեսզի աշխարհը սկսի նկատել». CNN-ն անդրադառձել է Լաչինի շրջափակմանը
CNN-ը լայնածավալ հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբ...
Կյանքից հեռացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Ալբերտ Ազարյանը
Մահացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Ալբերտ Ազարյանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի...
ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև վերացվել է քաղաքացիների համար վիզային ռեժիմը
Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը X-ի իր միկրոբլոգում ներկայացրել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ ԱՄԷ կատարած...