Հաջիևը հայտնել է, որ Իսրայելի հետ Ադրբեջանի համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ
Ադրբեջանի արտաքին քաղաքականությունն անկախ է, Իսրայելի հետ համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ իսրայելական i24NEWS հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ թեև Իրանի հետ կան տարաձայնություններ, սակայն Ադրբեջանը ձգտում է դրանք լուծել դիվանագիտական ճանապարհով և համագործակցության նոր հեռանկարներ բացել։
Հաջիևը հավելել է, որ Ադրբեջանը նպաստել է Իսրայելի և Թուրքիայի հաշտեցմանը՝ ընդգծելով, որ Բաքուն առաջարկում է ամրապնդել Ադրբեջանի, Թուրքիայի և Իսրայելի միջև եռակողմ ձևաչափով համագործակցությունը։
«Ադրբեջանը հպարտ է Իսրայելի հետ երկկողմ հարաբերություններով, հատկապես ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում»,- ասել է Հաջիևը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում շատանում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վրա «ցեխ շպրտելու» արևմտամետ լրատվական կառույցների թիվը․ Զախարովա
Մեզ մտահոգում է Հայաստանում աճող արևմտամետ լրատվամիջոցները, որոնք նպատակ ունեն վարկաբեկել մեր երկիրը և մեր հարաբերությու...
7 օրից իմ թեկնածությունն ենք առաջադրելու, եթե Շահրամանյանը վաղը չընտրվի. Սամվել Բաբայան
Նախագահի ընտրության համար իմ թեկնածությունը չընդունվեց, որովհետև համապատասխան մարմինները ապօրինաբար մերժել են իմ փաստաթղ...
«Եկել է ժամանակը, որ Երևանը թղթի վրա ստորագրի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը». Բայրամով
«Հիմա եկել է ժամանակը, որ Հայաստանը բանավոր ասվածը հաստատի պաշտոնական ստորագրությամբ»։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտգոր...
Կպաշտպանի՞ Ռուսաստանը Հայաստանին նրա վրա հարձակման դեպքում. ինչ է պատասխանել Պեսկովը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև հարցին, թե Ռուս...