Բայդենը 20 անգամ ավելի շատ գաղտնի փաստաթղթեր է պահում, քան ես․ Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին գաղտնի փաստաթղթերի արկղեր պահելու մեջ, որոնց թիվը 20 անգամ գերազանցում է այն տուփերի քանակը, որոնք հայտնաբերվել են Թրամփի Մար-ա-Լագոյի նստավայրում (Ֆլորիդայի նահանգ)։ Հանրապետականը ռադիոհաղորդավար Հյու Հյուիթի հետ իր հարցազրույցի տեսագրությունը տեղադրել է իր կայքում։
«Դուք գիտեի՞ք, որ Բայդենը 20 անգամ ավելի շատ արկղեր ունի, քան ես։ Դուք գիտեի՞ք, որ նա գաղտնի տեղեկություն է պահում այն ժամանակներից, երբ սենատոր էր»,- ասել է Թրամփը՝ հավաստիացնելով, որ Բայդենը գողացել է փաստաթղթեր։ «Այն, ինչ նա արել է, հանցագործություն է»,- համոզված է նախկին նախագահը։
Հիշեցնենք՝ հունվարին հայտնի էր դարձել, որ Բայդենի հետ կապված վաշինգտոնյան վերլուծական կենտրոնի շենքում գտել են գաղտնի փաստաթղթերի խմբաքանակ։ Դրանք վերաբերում են այն ժամանակներին, երբ Բայդենը զբաղեցնում էր ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը (2009-2017թթ.)։ Սպիտակ տան տվյալներով՝ թղթերը հայտնաբերվել են պետության ղեկավարի փաստաբանների կողմից 2022թ. նոյեմբերին։ Փաստաթղթերը գտնվել են օֆիսում, որը Բայդենն օգտագործել է 2017-2019թթ., այսինքն՝ մինչ այն պահը, երբ հայտարարել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում առաջադրելու մասին։ Ավելի ուշ գաղտնի փաստաթղթեր են գտնվել նաեւ Բայդենի Ուիլմինգտոնի տանը (Դելավերի նահանգ)։ Հունիսին Թրամփին ներկայացվել են մեղադրանքներ գաղտնի փաստաթղթերը ոչ պատշաճ ձեւով պահելու գործով։ Թրամփը իր դեմ մեղադրանքները բնութագրում է որպես զուտ քաղաքական որոշում, որն իրականացնում է ԱՄՆ ներկա վարչակազմը՝ դեմոկրատ Բայդենի գլխավորությամբ։ Գաղտնի փաստաթղթերի գործով նախկին նախագահի դատը նշանակված է 2024թ. մայիսին։
Նմանատիպ հոդվածներ
«Եկել է ժամանակը, որ Երևանը թղթի վրա ստորագրի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը». Բայրամով
«Հիմա եկել է ժամանակը, որ Հայաստանը բանավոր ասվածը հաստատի պաշտոնական ստորագրությամբ»։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտգոր...
ՀՀ-ում շատանում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վրա «ցեխ շպրտելու» արևմտամետ լրատվական կառույցների թիվը․ Զախարովա
Մեզ մտահոգում է Հայաստանում աճող արևմտամետ լրատվամիջոցները, որոնք նպատակ ունեն վարկաբեկել մեր երկիրը և մեր հարաբերությու...
7 օրից իմ թեկնածությունն ենք առաջադրելու, եթե Շահրամանյանը վաղը չընտրվի. Սամվել Բաբայան
Նախագահի ընտրության համար իմ թեկնածությունը չընդունվեց, որովհետև համապատասխան մարմինները ապօրինաբար մերժել են իմ փաստաթղ...
«Ինչո՞ւ ավելի վաղ չեմ հրաժարական տվել»․ Արայիկ Հարությունյանը մի քանի հիմնական հարցի է անդրադարձել
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի Հանրապետության նախագահի լիազորությունները վայր է դնելու և հարակից զար...