Քաղաքականություն

«Մարդկանց վրա թքելը, Արարատ սարը ոչ հայկական դարձնելն են ձեզ պարտության բերելու». Ռուբեն Վարդանյան

«Մարդկանց վրա թքելը, Արարատ սարը ոչ հայկական դարձնելն են ձեզ պարտության բերելու». Ռուբեն Վարդանյան
Դուք պարտվելու եք, որովհետև թույլ եք և անգրագետ, ինչպես նաև ձեր խոստումները չեք արել։ Հասարակական-քաղաքական գործիչ,  «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն…

Դուք պարտվելու եք, որովհետև թույլ եք և անգրագետ, ինչպես նաև ձեր խոստումները չեք արել։ Հասարակական-քաղաքական գործիչ,  «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանն այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե  Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի մեծ մասը «մարիոնետներ» են և սպասարկում են դրսի ուժերին։

 

«Դուք չեք կարողանում մեր երկիրը ճիշտ ներկայացնել թե՛ դրսում, թե՛ ներսում։ Ձեր պահելաձևը, մարդկանց վրա թքելը, Արարատ սարը ոչ հայկական դարձնելն են ձեզ պարտության բերելու, այլ ոչ թե դրսի ուժերը։ Այն քաղաքական գործիչները, որոնք չմտածված հայտարարություններ են անում  վնասում են Հայաստանին և Արցախին։

 

Անդրանիկ Քոչարյանը խոսում է ճնշումներից, ինչ- որ մութ ուժերի մասին, Ալեն Սիմոնյանը՝ «մարիոնետներ»-ի, նրանք  չեն հասկանում, որ այդ կեպ ցույց են տալիս իրենց մակարդակը, մտածելակերպը, թե ոնց են նայում աշխարհին»,- հայտարարել է նա։

 

Արցախի նախկին պետնախարարն անկեղծացել է՝  նշելով, որ բոլորի աչքերին կարող է նայել և ասել, որ ինքն  ամեն ինչ արել է հայրենիքի համար։

 

Նմանատիպ հոդվածներ

«Երևանում` Մոսկվայի հասցեին հնչեցրած մեղադրանքները վնասում են ԼՂ-ում օգնության կարիք ունեցող մարդկանց». Զախարովա

Երևանում քաղաքական գործիչների կողմից Մոսկվայի հասցեին հնչեցրած մեղադրանքները հարվածում են նաև Լեռնային Ղարաբաղում օգնութ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250