
ԱՄՆ պետքարտուղարությանն անրադարձել է Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցին

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի գրասենյակն անդրադարձել է սեպտեմբերի 1-ին պետքարտուղար Բլինքենի հեռախոսազրույցին Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ:
«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հեռախոսազրույց է ունեցել՝ արտահայտելու Միացյալ Նահանգների մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ: Նա կրկնել է Լաչինի միջանցքը հումանիտար, առևտրային և ուղևորափոխադրումների համար կրկին բացելու մեր կոչը՝ միաժամանակ ընդունելով Ադրբեջանից լրացուցիչ երթուղիների կարևորությունը։
Պետքարտուղարն ընդգծել է երկխոսության և փոխզիջման անհրաժեշտությունը, ինչպես նաև կողմերի միջև վստահության ամրապնդման կարևորությունը: Նա խոստացել է ԱՄՆ-ի հետագա աջակցությունը խաղաղության գործընթացին»։
Հավելենք նաև` Ամերիկյան կողմի հաղորդագրությունից հետո Բաքուն նույնպես որոշել է հրապարակել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ սեպտեմբերի 1-ին կայացած հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունը։
Դրա համաձայն՝ Ալիևը նշել է, թե «Հայաստանը և Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի ստեղծած անջատողական ռեժիմը միտումնավոր կանխում են Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացումը, արհեստական խոչընդոտներ են ստեղծում այդ ճանապարհի օգտագործման համար»։ Նա ասել է, թե այդ ճանապարհն օգտագործելուց հրաժարվելը քաղաքական շահարկում է և կանխամտածված սուտ՝ պնդելու համար, որ այս տարածքում մարդասիրական կամ պարենային ճգնաժամ է։
«Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացումից հետո Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը կարող է բացվել Ադրբեջանի մաքսային և սահմանային հսկողության ռեժիմի կանոնների կիրառմամբ։ Նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ մեր պետության համար անընդունելի են անջատողականության բոլոր դրսևորումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ալիևը նաև բողոքել է Հայաստանի կողմից Արցախին ուղարկված հումանիտար բեռներից՝ նշելով, թե առանց Ադրբեջանի համաձայնության Լաչինի միջանցք բեռների ուղարկումը «միջամտություն է Ադրբեջանի ներքին գործերին և տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունք»։
Ալիևը նշել է, թե Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության միջոցով Արցախ է մատակարարվել պարենային բեռ, սակայն «անօրինական անջատողական ռեժիմը հրաժարվել է այդ բեռից»։ Փաստորեն, Ալիևը հակասել է ինքն իրեն՝ մի կո