Պուտինի և Էրդողանի հանդիպման արդյունքներով որևէ փաստաթուղթ չի նախատեսվում ստորագրել. Պեսկով
Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընդլայնված կազմով բանակցությունները շատ կառուցողական էին։ Այս մասին սեպտեմբերի 4-ին լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա նաև հավելեց, որ հանդիպումից հետո որևէ փաստաթուղթ ստորագրել չի նախատեսվում։
Կողմերի լայն ձևաչափով բանակցությունների ավարտի մասին հայտնի դարձավ ավելի վաղ։ Նշվել է, որ երկու երկրների ղեկավարները զրուցել են մեկուկես ժամ։ Պատվիրակությունների կազմում հանդիպումից հետո Պուտինն ու Էրդողանը շարունակել են բանակցությունները նեղ ձևաչափով՝ աշխատանքային ճաշի շուրջ։
Մինչ բանակցությունների մեկնարկը, առաջնորդները մամուլի համար նախանշեցին իրենց հիմնական թեմաները՝ հացահատիկի գործարք, գազային հանգույցի ստեղծում, ինչպես նաև երկու երկրների միջև տնտեսական համագործակցություն։ ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ մոտ ապագայում երկրները կավարտեն Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու շուրջ բանակցությունները, որն ավելի կայուն կդարձնի իրավիճակը էներգետիկ ոլորտում։ Բացի այդ, նա նշել է, որ Ռուսաստանը բաց է հացահատիկի գործարքի շուրջ բանակցությունների համար։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը մասնակցում է ՔՊ-ի քարոզարշավին. ԱԺ-ից մեկնաբանում են
Երևանի քաղաքապետի ընտրություննեի հետ կապված՝ քարոզարշավին հետևելիս նկատեցինք, որ քարոզարշավին մասնակցում է նաև ԱԺ նախագա...
«Ադրբեջանը դեռ չի արձագանքել խաղաղության պայմանագրի մասին ՀՀ վերջին առաջարկներին». Գրիգորյան
Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի վերջին առաջարկներին։ Այս մասին լրագրողների հետ...
«Հայաստանը զինվում է և պատրաստվում է իր սահմանները մինչեւ վերջ պաշտպանել». Ալեն Սիմոնյան
Ես ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոն...
«Երևանում` Մոսկվայի հասցեին հնչեցրած մեղադրանքները վնասում են ԼՂ-ում օգնության կարիք ունեցող մարդկանց». Զախարովա
Երևանում քաղաքական գործիչների կողմից Մոսկվայի հասցեին հնչեցրած մեղադրանքները հարվածում են նաև Լեռնային Ղարաբաղում օգնութ...