Պայթյունի հետևանքով մահացած 2 զինծառայողի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
ՀՀ հարավարևելյան սահմանագոտու՝ ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքեր տանող ճանապարհահատվածում ինժեներական աշխատանքների ընթացքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում է քննչական կոմիտեն։
Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4- րդ մասի (Զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով:
Հայտնել էինք, որ 2023 թվականի սեպտեմբերի 2-ին, ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան սահմանագոտու՝ ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքեր տանող ճանապարհահատվածում ինժեներական աշխատանքներ կատարելու նպատակով ժայռերի պայթեցման ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել են նույն զորամասի զինծառայողներ մայոր Արման Ռուբիկի Բաբաջանյանը և զինծառայող, շարքային Արթուր Հայկի Պողոսյանը։
Քննչականից հայտնում են նաև, որ նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի վայրի զննություններ, հարցաքննություններ, զննումներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Արցախում հացի խնդիրը մեղմելու համար ցորենի ընդունման կարգում կատարվել են փոփոխություններ
Արցախի Հանրապետության Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հայտարարել է․ «Հարգելի հողօգտագործողնե՜ր, հ...
Պայթյունի հետևանքով զոհված 18-ամյա Արթուր Պողոսյանը Արարատի Նշավան գյուղից էր, 7 ամսվա ծառայող
Նախօրեին ինժեներական աշխատանքներ կատարելիս զոհված 18-ամյա Արթուր Պողոսյանն Արարատի մարզի Նշավան գյուղից էր, 7 ամսվա զինծ...
Կյանքից հեռացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Ալբերտ Ազարյանը
Մահացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Ալբերտ Ազարյանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի...
Ինժեներական աշխատանքներ կատարելիս զոհված մայոր Բաբաջանյանը Սիսիանից էր. մասնակցել է 44–օրյա պատերազմին
«18 տարեկանից զինվորական ծառայության մեջ է։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան է ավարտել, անցած տարի էլ Մոսկվայու...